«Մանչեսթեր Սիթին» Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնին համարում է առաջատար թեկնածու, որը կփոխարինի Էդերսոնին, եթե նա ամռանը հեռանա անգլիական ակումբից:
Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբում հատկապես կարևորում են 27-ամյա դարպասապահի ոտքերով խաղալու կարողությունը։
Ընդգծվում է նաև, որ «Քաղաքաբնակներն» ուսումնասիրում են նաև «Միլանից» Մայք Մենյանի և Դորտմունդի «Բորուսիայից» Գրեգոր Կոբելի թեկնածությունները։