«Բրենտֆորդը» վերջին երկու մրցաշրջանների ընթացքում ծախսել է մոտ 20 միլիոն եվրո իր հետազոտական բաժնի համար:
Այդ մասին հայտնում է Transfer News Live-ը։
Սա հանգեցրել է մի քանի գիտական հոդվածների հրապարակմանը այնպիսի թեմաներով, ինչպիսիք են մարզումների ծանրաբեռնվածությունը, ֆուտբոլիստների վազքի և դիրքային ֆուտբոլի մասին:
«Բրենտֆորդը» ամեն տարի վարձում է մասնագետների՝ այս հետազոտությունն իրականացնելու համար, որի արդյունքները փոխանցվում են ֆուտբոլային բաժին և օգտագործվում Թոմաս Ֆրանկի կողմից: