«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի վինգեր Ժերեմի Դոկուն գրավել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրությունը, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է անգլիական գրանդում իր դերից։ Բելգիացին ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
«Քաղաքաբնակները» պատրաստ են բանակցել ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ, եթե նույնիսկ տրանսֆերի գումարը լինի 60 միլիոն եվրոյից ցածր: Հնարավոր է վարձակալության տարբերակ՝ ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով:
Այս մրցաշրջանում Ժերեմի Դոկուն ակումբային մակարդակով անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ