«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը հայտնել է, որ մերսիսայդցիները որոշել են թիմի այն դիրքերը, որոնք ցանկանում են ուժեղացնել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Այժմ մենք շատ լավ պատկերացնում ենք ամառային տանսֆերային ծրագրերը։ Չեմ պատրաստվում ասել, թե կոնկրետ որ դիրքերն ենք նախընտրում բարելավել։
Բայց ակնհայտ է, որ մենք գնահատել ենք կազմը և հասկացել, թե որ դիրքը կարող ենք բարելավել։
Հենց դրան է ձգտելու «Լիվերպուլը» ամռանը»,- Սլոտի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։