«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը հույս է հայտնել, որ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը մոտ ապագայում կլքի մադրիդյան թիմը։
«Որպես «Բարսելոնայի» երկրպագու՝ հուսով եմ՝ Վինիսիուսը կընդունի Սաուդյան Արաբիայի առաջարկը։ Դա պետք է բավական լավ առաջարկ լինի նրան համոզելու համար։
Հուսով եմ՝ Վինիսիուսը կընդունի նման առաջարկը, քանի որ նա լավագույն ֆուտբոլիստներից է, և նրա հեռանալը լավ նորություն կլինի «Բարսելոնայի» համար։
Նա շատ արագ ֆուտբոլիստ է, տպավորիչ դրիբլինգով։ Վինիսիուսը սարսափելի բնավորություն ունի, բայց նա միշտ մոտիվացված է»,- Գասպարի խոսքերն է մեջբերում AS-ը։