«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային փոխարինելու տարբերակը՝ 2024/2025 մրցաշրջանում թիմի արդյունքներից հետո։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, ակումբի ղեկավարների համար առաջնահերթ տարբերակը մեկ այլ իսպանացի մասնագետ՝ Խաբի Ալոնսոն է, ով այժմ աշխատում է Լևերկուզենի «Բայերում»:
Նշենք, որ բացի անգլիական ակումբից, մարզչի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:
43-ամյա Ալոնսոն «Բայերի» գլխավոր մարզիչն է 2022 թվականի հոկտեմբերից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ ամառ։ Նրա գլխավորությամբ թիմը դարձավ Գերմանիայի չեմպիոն և անցած մրցաշրջանում նվաճեց Գերմանիայի գավաթը։