«Մանչեսթեր Սիթին» չի խանգարի Պեպ Գվարդիոլային հեռանալ, եթե դա ցանկանա հենց մարզիչը։ Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը։
Նոյեմբերին իսպանացին երկարաձգեց պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ մինչև 2027 թվականը՝ հույս ունենալով շտկել ճգնաժամը և վերակառուցել թիմը։
Աղբյուրի համաձայն, եթե իսպանացի մասնագետը մոտ ժամանակներս հրաժարական խնդրի, ակումբն առանց խնդիրների կբավարարի նրա ցանկությունը՝ չնայած գործող պայմանագրին։
Չորեքշաբթի՝ փետրվարի 19-ին «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ ընդհանուր 6:3 հաշվով պարտվելով Մադրիդի «Ռեալին»: Սա առաջին դեպքն էր, երբ Պեպ Գավրդիոլայի թիմը չի կարողանում դուրս գալ ակումբային ամենահեղինակավոր եվրագավաթի 1/8-րդ եզրափակիչ։