Եվրոպա լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ռոման» «Օլիմպիկոյում» կամային հաղթանակ տարավ «Պորտուի» նկատմամբ (3:1):
Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին շրջադարձ հարվածով բացեց հյուրերի 20-ամյա հարձակվող Սամու Ագեհովան։ «Ջալորոսիներից» երկու անգամ պատասխանեց Պաուլո Դիբալան՝ համապատասխանաբար 35-րդ և 39-րդ րոպեներին։ Հանդիպման վերջնական հաշիվը 83-րդ րոպեին ձևակերպեց Նիկոլո Պիսիլին։
«Վիշապները» հանդիպման միջնամասում (51-րդ րոպեից) մնացին 10 հոգով՝ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Պորտուի» կիսապաշտպան Ստեֆան Էուստակյոն։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
1/8-րդ եզրափակիչում հռոմեացիները կհանդիպեն կամ «Լացիոյի», կամ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։
Նշենք, որ Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա վաղը՝ փետրվարի 21-ին։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
«Գալաթասարայ» – «ԱԶ Ալկմար» — (երկու խաղերի արդյունքում՝ 3։6)
«Բուդյո-Գլիմտ» – «Տվենտե» — (ընթանում է լրացուցիչ ժամանակ )
ՖԿՍԲ – ՊԱՕԿ — (երկու խաղերի արդյունքում՝ 4։1)