«Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է կնքել հայ հարձակվող Նիկոլաս Կալուկյանի հետ։
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել ԱՄՆ-ի Սիրակյուս համալսարանի համանուն թիմում, որտեղից էլ համալրել է «Ուրարտուի» շարքերը։
Ֆուտբոլիստը Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։