Սպասվում է, որ այս ամառ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում լուրջ փոփոխություններ կլինեն:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, սպասվում է, որ մի շարք ֆուտբոլիստներ, որոնց կարիերան վաղուց անցել է իր գագաթնակետը, կլքեն ակումբը:
Ցուցակում են Էդերսոնը, Ջոն Սթոունսը, Մատեո Կովաչիչը, Իլկայ Գյունդողանը, Կևին Դե Բրույնեն և Բերնարդո Սիլվան։
Բացի այդ, «Մանչեսթեր Սիթիից» պետք է հեռանա նաև Ջեկ Գրիլիշը, ով լավագույն մրցաշրջանը չի անցկացնում, ինչպես նաև Քայլ Ուոքերը, ով վերջերս է միացել «Միլանին» վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։