Ճապոնիայի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» վինգեր Տակեֆուսա Կուբոն ասել է, որ մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբների առաջարկը․
«Ես առաջարկ ստացա Սաուդյան Արաբիայից և մերժեցի այն:
Ցանկանում եմ հանդես գալ լավագույնների հետ և լավագույնների դեմ: Եթե մի օր Սաուդյան Արաբիայի լիգան դառնա լավագույն լիգան, ես կգնամ այնտեղ։ Իսկ հիմա միակ բանը, որ գրավում է, փողն է։
Ես պետք է մնամ թոփ լիգայում, դա իմ երազանքն է»,- մեջբերում է Կուբոյին Transfer News Live-ը: