Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է, թե որ թիմի հետ կնախընտրեր հանդիպել Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլում։
««Ատլետիկո՞», թե՞ «Բայեր»։ Երկու դեպքում էլ դժվար կլինի, բայց կարծում եմ, որ ես նախընտրում եմ «Ատլետիկոն», այդ կերպ մենք մեզ կփրկենք երկար թռիչքից»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Ֆրանսիացի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում (3:1):
Հիշեցնենք, որ «սերուցքայինները» հաղթահարեցին փլեյ-օֆֆի անցումային փուլը՝ ընդհանուր 6:3 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»: 1/8-րդ եզրափակչում Կառլո Անչելոտիի թիմը կհանդիպի Մադրիդի «Ատլետիկոյին» կամ Լևերկուզենի «Բայերին»։