Այսօր կայացան Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի վերջին պատասխան հանդիպումները։ Արդեն հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները․
ՊՍԺ — մրցակիցը՝ Լիվերպուլ կամ Բարսելոնա
Բենֆիկա — մրցակիցը՝ Լիվերպուլ կամ Բարսելոնա
Ռեալ — մրցակիցը՝ Ատլետիկո կամ Բայեր
Բավարիա — մրցակիցը՝ Ատլետիկո կամ Բայեր
ՊՍՎ — մրցակիցը՝ Արսենալ կամ Ինտեր
Ֆեյենորդ — մրցակիցը՝ Արսենալ կամ Ինտեր
Բրյուգե — մրցակիցը՝ Աստոն Վիլա կամ Լիլ
Բորուսիա — մրցակիցը՝ Աստոն Վիլա կամ Լիլ
Մրցաշարից դուրս մնացին «Բրեստը», «Սպորտինգը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին», «Ատալանտան», «Սելթիկը», «Միլանը» և «Մոնակոն»։
2024/25 ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա 2025 թվականի փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով) Նյոնում, Շվեյցարիայում։
Հանդիպումների օրերը՝
1/8 եզրափակիչ՝ մարտի 4/5 և 11/12
Քառորդ եզրափակիչ՝ ապրիլի 8/9 և 15/16
Կիսաեզրափակիչ՝ ապրիլի 29/30 և մայիսի 6/7
Եզրափակիչ՝ մայիսի 31 (Մյունխեն)