Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի նախնական փուլի պատասխան վերջին հանդիպումները։ Նրանց արդյունքներով հայտնի կդառնան մրցաշարի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։
Այս փուլի կենտրոնական հանդիպումը կկայանա Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև։
Այս թիմերի գլխավոր մարզիչներ Կառլո Անչելոտին ու Պեպ Գվարդիոլան մտան Չեմպիոնների լիգայի պատմություն։
Անչելոտին և Գվարդիոլան դարձել են պատմության մեջ առաջին մարզիչները, ովքեր 10 անգամ հանդիպելու են միմյանց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ Նրանք այդ հանդիպումներից ութն անցկացրել են իրենց ներկայիս ակումբների՝ «Ռեալ Մադրիդի» և «Մանչեսթեր Սիթիի» գլխավորությամբ: