«Արարատի» մինչև 11 և մինչև 15 տարեկանների թիմերը մարտի 1-ից 3-ը Կիպրոսի Այիա Նապա քաղաքում կմասնակցեն Elite Neon Cup միջազգային հեղինակավոր մրցաշարին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վիճակահանության արդյունքում «Արարատ-14»-ը C խմբում կմրցի կիպրոսյան ԱՊՕԷԼ, հունական «Պաթիակակիս» և կիպրոսյան «Նիկի Քոերվեր Ակադեմիա» թիմերի հետ:
«Արարատ-10»-ն A խմբում է, որտեղ մրցակիցներն են հունական ՊԱՕԿ-ի, կիպրոսյան «Թհոի Լակատամիայի» և «Էթնիկոս Ասիասի» իրենց հասակակիցները: