Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (1:1), Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին խաղադաշտից հեռացրած մրցավար Լուիս Մունուերա Մոնտերոյի հետ կապված իրավիճակը սկսում է դուրս գալ վերահսկողությունից։
Մրցավարը հայտնել է, որ իր և իր ընտանիքի հասցեին ստանում բռնության և մահվան սպառնալիքներ։
«80-ամյա հայրս այսօր պատարագի է գնացել ու… ավելի լավ է լռեմ։ Ինչպե՞ս կարող ենք թերթում ցույց տալ այն բարբարոսությունը, որը մի քանի օր է ինչ շարունակվում է։ Մենք վերահսկու՞մ ենք բռնությունը, թե՞ խրախուսում ենք այն: Սա դուրս է գալիս վերահսկողությունից։
Մինչ նրանք ինձ կուղարկեին ևս հարյուր հազար մահվան սպառնալիքներ կամ վիրավորանքներ, ես արգելափակեցի իմ Linkedin-ի հաշիվը, որպեսզի դա չկրկնվի: Ես չեմ վախենում, դա իմ և ընտանիքիս պաշտպանության համար է։ Նրանք վատ հոգեվիճակում են և շատ անհանգստացած։ Նրանք ինձ չեն խնդրում դադարեցնել դա, քանի որ գիտեն, որ դա անհնար է: Իմ ծնողներն արժանի չեն դրան», — Մոնտերոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ավելի հաղ հայտարարվել էր, որ Իսպանիայում հետաքննություն է սկսվել Բելինգհեմին հեռացրած մրցավարի նկատմամբ։