Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կբողոքարկի թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի որակազրկումը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» համաձայն չէ այս որոշման հետ, քանի որ կարծում է, որ Բելինգհեմը չի վիրավորել մրցավարին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 21-ամյա կիսապաշտպանը երկու խաղով որակազրկվել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում (1:1) խաղադաշտից հեռացվելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնոլով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։