«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Ֆեյենորդի» հետ ոչ-ոքին (1-1). իտալական թիմը դուրս մնաց մրցաշարից։
«Մենք հիասթափված ենք, զայրացած ենք։ Ռոտերդամում մենք լավագույնս հանդես չեկանք, սակայն վճռական էինք տրամադրված հաղթելու պատասխան հանդիպմանը։ Մենք քիչ էր մնում խփեինք երկրորդ գոլը, բայց վերջնական հաշիվը մեր պատճառով էր։
Անձամբ ինձ համար սա լուրջ հարված է, ես շատ սխալներ թույլ տվեցի։ Ես եմ պատասխանատու այս պարտության համար։
Մենք պետք է ավելի ուժեղ լինեինք նաև էմոցիոնալ մակարդակում: Պետք է ավելի շատ գոլ խփեինք, բայց հետո հանդիպման ընթացքը փոխվեց։ Մենք ցանկանում էինք ավելի լավ հանդես գալ, բայց չկարողացանք»,- Կոնսեյսաուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։