«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ամռանը շարունակել կազմի համալրումը, այս մասին հաղորդում է The Sun-ը։
«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտածում է թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի փոխարինողի մասին, ով կարող է հեռանալ ակումբից առաջիկա ամիսներին։
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է պայքարել Ֆլորիան Վիրցի համար, ում համար պայքարում ֆավորիտ է համարվում Մադրիդի «Ռեալը»։
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է առաջարկել «Բայերին» 85 միլիոն ֆունտ, սակայն գերմանացիները կարող են պահանջել 100-120 միլիոն ֆունտ: