Հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին, հաջորդ մրցաշրջանում կշարունակի հանդես գալ «Յուվենտուսում»։
Ֆրանսիացու վարձավճարը, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, կերկարաձգվի ևս մեկ տարով՝ ակումբներն արդեն բանակցություններ են վարել և սկզբունքային համաձայնության են եկել, հայտնում է լրագրող Պաոլո Բարջիգիան։
Գործարքը «Ծեր սինյորային» կարժենա 6 միլիոն եվրո։ Սպասվում է, որ «Յուվենտուսը» հարձակվողի ամբողջական տրանսֆերը կձևակերպի հաջորդ տարվա ամռանը:
Ռանդալ Կոլո-Մուանին թուրինյան ակումբի կազմում հինգ հանդիպմանը դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։