«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը թոփ-5 լիագներում ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է այս պահի դրությամբ։
Նա իր ակտիվում ունի 37 միավոր գոլ+գոլային փոխանցում համակարգով։
Երկրորդ ու երրորդ տեղերն այս ցուցանիշով զբաղեցնում են «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը։
Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ․
1. Մոհամեդ Սալահ. Լիվերպուլ — 37 (23+14)
2. Հարի Քեյն. Բավարիա — 29 միավոր (21+8)
3․ Օմար Մարմուշ. Մանչեսթեր Սիթի/Այնտրախտ — 28 (18+10)
4․ Մատեո Ռետեգի. Ատալանտա — 23 (20+3)
5-7. Ալեքսանդր Իսակ. Նյուքասլ — 22 (17+5)
5-7․ Էրլինգ Հոլանդ. Մանչեսթեր Սիթի — 22 (19+3)
5-7․ Ռոբերտ Լևանդովսկի. Բարսելոնա — 22 (20+2)