Sportingpedia կայքը կազմել է աշխարհի ամենաթանկ առաջնությունների վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով դրանցում խաղացող բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր գնահատված արժեքի վրա:
Այսպիսով, ամենաթանկ առաջնություն է ճանաչվել Անգլիայի Պրեմիեր լիգան, որտեղ հանդես եկող ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը գնահատվում է 11,77 մլրդ եվրո։
ԱՊԼ-ին հաջորդում է հաջորդում են Իսպանիայի (5,29 միլիարդ), Իտալիայի (5,07 միլիարդ), Գերմանիայի (4,48 միլիարդ), Ֆրանսիայի (3,52 միլիարդ), Բրազիլիայի (1,63 միլիարդ), Պորտուգալիայի (1,59 միլիարդ), Նիդեռլանդների (1,28 միլիարդ), Միացյալ Նահանգների և Կանադայի (MLS, 1,24 միլիարդ), Թուրքիայի (1,15 միլիարդ), Սաուդյան Արաբիայի (1,02 միլիարդ, Արգենտինայի (962 միլիոն), Բելգիայի (960 միլիոն) և Ռուսաստանի (914 միլիոն) առաջնությունները: