Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Միլանի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը, որի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին», խոսել է «ռոսոներիների» հարձակվող Ռաֆայել Լեաուի հետ հարաբերությունների մասին։
«Ինչպե՞ս են գործերը Լեաուի հետ: Շատ լավ՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Մենք լավ ենք իրար հետ: Ես իսկապես հաճույք եմ ստանում նրա հետ խաղալուց, քանի որ նա ինձ տարբեր տարբերակներ է առաջարկում: Եթե ես ճնշման տակ եմ, նա ինձ միշտ լրացուցիչ հնարավորություն է տալիս: Ինձ դուր է գալիս խաղալ նրա հետ և ունենալ նրան իմ կողքին»,- Ֆելիքսի խոսքերն է մեջբերում Milan News-ը։
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա իտալական ակումբում։ Հայտնի է դարձել նաև, որ «Միլանը» ուսումնասիրում է Ֆելիքսի ամբողջական տրանսֆերի հնարավորությունը։