Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը Լևերկուզենի «Բայերը» մրցեց Մյունխենի «Բավարիայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
«Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոն «Բավարիայի» հետ հանդիպմանը դարձել է յուրօրինակ նվաճման հեղինակ։
Իսպանացի մասնագետը բոլոր մրցաշարերում չի պարտվել մյունխենյան թիմի դեմ իր վեց պաշտոնական հանդիպումներից ոչ մեկում։ Մարզիչն իր հաշվին ունի երեք հաղթանակ և երեք ոչ-ոքի:
Խաբին Բունդեսլիգայի առաջին մարզիչն է, ով հասել է այս նվաճմանը: