«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» միավորների կորուստը Լա լիգայի 24-րդ տուրում։
«Իհարկե գիտեմ այդ մասին, նրանց հանդիպումներն ավելի վաղ են եղել, տեղեկացված եմ։ Այնուամենայնիվ, մենք կենտրոնացած ենք միայն մեզ վրա։ Կարծում եմ՝ սա լավագույնն է, ինչ կարող է անել մեր թիմը: Մեզ համար կարևոր է մրցաշարային աղյուսակում առաջատար դառնալը։ Սա մեզ վստահություն կհաղորդի, բայց նախ պետք է հաղթել հանդիպումը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Փետրվարի 15-ին Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ (1-1), իսկ «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Սելտայի» հետ (1-1):
Փետրվարի 17-ին «Բարսելոնան» Լա լիգայի 24-րդ տուրում կհանդիպի «Ռայո Վալեկանոյի» հետ։