Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը շուտով կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2030 թվականը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» նրան առաջարկել է ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր պայմանագիրը, սակայն Վինիսիուսը որոշել է մնալ Մադրիդում։
24-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում Լա Լիգայում՝ խփելով 8 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականը, իսկ Transfermarkt-ը գնահատում է նրան 200 միլիոն եվրո։