Շոտլանդացի հայտնի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը պատրաստվում է վերադառնալ մարզչական գործունեությանը մեկ խաղի համար, հայտնում է talkSPORT-ը:
Աղբյուրի տվյալներով, Ֆերգյուսոնը կգլխավորի թիմը իտալացի հարձակվող Ջուզեպե Ռոսսիի հրաժեշտի խաղում, որը կկայանա մարտի 22-ին Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում: Ռոսսին հանդես է եկել Ֆերգյուսոնի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդում» 2004-2006 թվականներին:
«Նա իմ առաջին մարզիչն էր։ Ես շատ քիչ խաղացի նրա ղեկավարությամբ, բայց նա անմիջապես համաձայնեց մասնակցել հրաժեշտի խաղիս, ինչը ցույց է տալիս, թե նա ինչպիսի մարդ է։ Չնայած ես շատ բան չարեցի «Մանչեսթեր Յունայթեդում», Ֆերգյուսոնն ինձ վերաբերվում է այնպես, կարծես ես Կրիշտիանու Ռոնալդուն եմ»,- նշել է Ռոսսին:
Ջուզեպպե Ռոսսին 2023 թվականին հայտարարեց ֆուտբոլիստի կարիերայի ավարտի մասին, իսկ վերջին թիմը, որի կազմում հանդես է եկել իտալացի հարձակվողը, եղել է ՍՊԱԼ-ը։
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը համարվում է ֆուտբոլի պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկը։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն էր 1986-2013 թվականներին, որի ընթացքում հաղթել է 13 Պրեմիեր լիգայի, 5 Անգլիայի գավաթի և 2 Չեմպիոնների լիգայի գավաթ: Ֆերգյուսոնն առանձնանում էր թիմեր կառուցելու, խաղացողներին մոտիվացնելու և ֆուտբոլում փոփոխություններին հարմարվելու իր կարողություններով, ինչը նրան թողել է անջնջելի հետք այս մարզաձևում։