Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, թե ինչ է ասել կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոյին Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում (1:1) խաղադաշտից հեռացվելուց առաջ։
«Կարծում եմ՝ մրցավարը չհասկացավ Ջուդի անգլերենը։ Նա ասել է՝ «F*ck off» («գրողը տանի»), այլ ոչ թե «F*ck you» («գրողը քեզ տանի»)… դա բոլորովին այլ բան է։ Ես այլևս չեմ խոսի մրցավարի մասին, քանի որ ցանկանում եմ հաջորդ շաբաթ լինել պահեստայինների նստարանին», — Անչելոտիի խոսքերը մեջբերել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որը 24 խաղից հետո ունի 51 միավոր։ Հաջորդ տուրում Անչելոտիի թիմը կխաղա «Ժիրոնայի» հետ։