«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն, որը կոճի վնասվածք էր ստացել Լա լիգայի 23-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղում (1:4), մարզման մի մասն անցկացրել է հիմնական թիմի հետ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ուրուգվայցի ֆուտբոլիստի ապաքինումը լավ է ընթանում։ Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նա կկարողանա մասնակցել իսպանական Պրիմերայի 24-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ հանդիպմանը, որը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 17-ին։
Արաուխոն շարքից դուրս մնաց մինչև անցյալ դեկտեմբեր՝ ամռանը ստացած ազդրի վնասվածքի պատճառով: Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը: