«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի թիվ մեկ թենիսիստ, իտալացի Յաննիկ Սիները մեկնաբանել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտին Սիները երկու անգամ դրական թեստ է հանձնել: ITIA-ն նրան անմեղ է ճանաչել, սակայն WADA-ն բողոք է ներկայացրել, որը Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) պետք է քններ 2025 թվականի ապրիլին: Այսօր՝ փետրվարի 15-ին, WADA-ն հայտարարել է, որ Սիների հետ համաձայնություն է ձեռք բերել, որով նա երեք ամսով որակազրկվել է, և գործակալությունը հետ է կանչել իր բողոքարկումը։
«Արդեն մոտ մեկ տարի է, ինչ այս գործն առկա է, և գործընթացը դեռ երկար կլիներ, և որոշումը հավանաբար մինչև տարեվերջ չէր կայացվի։
Ես միշտ ընդունել եմ, որ պատասխանատվություն ունեմ իմ թիմի հանդեպ և հասկացել եմ, որ WADA-ի խիստ կանոնները կարևոր պաշտպանություն են այն սպորտի համար, որը ես սիրում եմ: Այդ հիման վրա ես ընդունել եմ WADA-ի առաջարկը՝ լուծել այս գործը որակազրկումով՝ երեք ամիս ժամկետով»,- ասվում է Սիների թիմի պաշտոնական մամուլի հաղորդագրությունում։