Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Բետո Յակեն մեկնաբանել է իր հաճախորդի հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա».
«Ո՞վ չէր ցանկանա Մեսսիի հետ նույն թիմում խաղալ: Քննարկելով հավաքականում նրանց համատեղ խաղերը, Լաուտարոն ասաց, որ կատարվել է իր՝ Մեսսի հետ հավաքականում միասին խաղալու երազանքը: Այնուամենայնիվ, նա չի սիրում խոսել այս թեմայով, նա զուսպ տղա է: Եթե դուք նրան հարցնեք, թե որտեղ է ցանկանում խաղալ, ոչինչ չի ասի: Նա չի կորցնում գլուխը այն մեծ ակումբների պատճառով, ովքեր ցանկանում են նրա հետ պայմանագիր ստորագրել: Այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չկա:
Մամուլում մշտապես հայտնվում են լուրեր, թե իբր ինձ զանգում են Մադրիդից, Բարսելոնայից, Անգլիայից, և փորձում քննարկել տրանսֆերի մանրամասները, բայց ես կխաբեմ, եթե ասեմ, որ ինչ-որ բանակցություններ կան»,-ասել է ֆուտբոլիստի գործակալը: