«Մանչեսթեր Յունայթեդը» գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հույսը դնել հիմնականում ազատ գործակալների վրա:
Ակումբում ծրագրում են հաջորդ ամառ նոր հարձակվող ձեռք բերել, սակայն դժվար թե կարողանան թանկարժեք գործարք թույլ տալ ֆինանսական սահմանափակման պատճառով:
Լրագրող Լորի Ուիթվելի կարծիքով, այս հանգամանքները, ամենայն հավանականությամբ, կստիպեն «Յունայթեդի» ղեկավարությանը դիմել ազատ գործակալների շուկային:
Հնարավոր տրանսֆերային նպատակներ են նշվում «Էվերտոնից» Դոմինիկ Կալվերտ-Լյուինը և «Լեսթերից» Ջեյմի Վարդիին, որոնց գործող պայմանագրերը լրանում են հուլիսին: