«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ դարպասապահ Գուլիելմո Վիկարիոն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը։
«Վիկը մեկն է նրանցից, ով ժամանակից շուտ է վերադարձել: Նա երկու շաբաթ շատ լավ մարզվեց թիմից դուրս։
Վերջին շաբաթվա ընթացքում նա վերադարձել է թիմ և ամբողջությամբ ներգրավվել մարզումներին։
Այնպես որ նա լավ մարզավիճակում է, ինչը նշանակում է, որ նա հասանելի կլինի առաջիկա հանդիպմանը»,- մարզչի խոսքը մեջբերում է «Տոտենհեմի» կայքը։