«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը ծրագրում է ընդօրինակել «Տոտենհեմի» մարզադաշտը։
Սըր Ջիմ Ռաթքլիֆը ցանկանում է տեսնել համաշխարհային կարգի «բազմաֆունկցիոնալ մարզադաշտ»՝ վերակառուցումից կամ «Օլդ Թրաֆորդի» տարածքում նոր մարզադաշտ կառուցելուց հետո:
Նա նախագիծը տեսնում է ոչ թե որպես «Ուեմբլի» պես, այլ որպես «Տոտենհեմ Հոթսպուր մարզադաշտ», հաղորդում է The Independent-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարությունն աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզադաշտի վերանորոգման նախագծին։ Դիտարկվում է կա՛մ «Օլդ Թրաֆորդի» վերակառուցումը, կա՛մ 100 հազարանոց նոր մարզադաշտի կառուցումը: Ակումբը մինչև ամառ պետք է որոշի իր նախընտրած տարբերակը։
Նշվում է, որ «Տոտենհեմի» մարզադաշտով տավորված է նաև «Նյուքասլը», որը ծրագրում է Սենթ Ջեյմս Պարկի վերակառուցումը։ «Չելսիին» ևս դուր է գալիս նաև «Տոտենհեմ Հոթսպուր» մարզադաշտը: