Մադրիդի «Ռեալն» արդեն մտածում է Վինիսիուս Ժունիորին փոխարինելու մասին, որը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը նոր պայմանագրի շուրջ բանակցություններում դեռ համաձայնության չի հասել բրազիլացու հետ։ 24-ամյա հարձակվողը շարունակում է մնալ Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչների առաջնահերթ տրանսֆերային թիրախներից մեկը, որոնք պատրաստ են նրան շատ ավելի նպաստավոր պայմաններ առաջարկել, քան «Ռեալը»։
Հաղորդվում է, որ «սերուցքայինները» Վինիսիուսին փոխարինելու հավանական թեկնածուներ են համարում «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուին և Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշին
Հատկանշական է, որ Transfermarkt-ը երկու խաղացողների տրանսֆերային արժեքն էլ գնահատում է 75 միլիոն եվրո։