Cadena SER պարբերականի հաղորդմամբ՝ Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագրով Մադրիդի «Ռեալից» պահանջել է տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ՝ 10 միլիոն եվրոյով ավելի, քան իր ներկայիս աշխատավարձը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան գրանդը չի պատրաստվում բրազիլացուն նման գումար վճարել։ Աղբյուրը նշում է նաև, որ «Ռեալը» պատրաստ չէ մրցակցել Սաուդյան Արաբիայի հարուստ ակումբների հետ, որոնք Վինիսիուսին հսկայական գումարներ են առաջարկել։
Հաղորդվում է, որ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Վինիսիուս Ժունիորը առաջիկա տարիներին կարող է լքել «սերուցքայինների» շարքերը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «Ռեալի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։