Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ ափսոսում է, որ 2003 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»:
«Ես հաճույքով կցանկանայի մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև կարիերայիս ավարտը և երբեք չհեռանալ, բայց դա վիճակված չէր: Կարիերայիս ընթացքում ամենաշատը ափսոսում եմ, որ ՄՅՈՒ-ից տեղափոխվել եմ Մադրիդի «Ռեալ», — Բեքհեմի խոսքերն է մեջբերում Players Sayings-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Իր պրոֆեսիոնալ խաղային կարիերայի ընթացքում Դեյվիդ Բեքհեմը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», «Պրեստոնում», «Ռեալում», «Լոս Անջելես Գելեքսիում», «Միլանում» և «Պարի Սեն Ժերմենում»։ 49-ամյա Բեքհեմը ներկայում MLS-ի «Ինտեր Մայամիի» նախագահն է։