Մադրիդ «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը։ Այս մասին հայտնում է AS-ը։
31-ամյա կենտրոնական պաշտպանը վնասվածք էր ստացել Լա լիգայի 22-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ արտագնա խաղում (1:0), որի պատճառով էլ բաց թողեց «քաղաքայինների» դեմ կայացած առաջին հանդիպումը (2:3):
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 19-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։