Երևանի «Ուրարտուն», որն այս օրերին ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, կարող է նոր համալրում ունենալ: Metaratings-ի տեղեկություններով՝ ռուս պաշտպան Դմիտրի Տիխին արդեն համաձայնեցրել է պայմանագիրը երևանյան ակումբի հետ:
Ըստ աղբյուրի՝ աղը՝ փետրվարի 14-ին, նա կմեկնի Դուբայ (ԱՄԷ), որտեղ պայմանագիր կկնքի «Ուրարտուի» հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Դմիտրի Տիխին չորս հանդիպում է անցկացրել Նիժնի Նովգորոդի «Պարիի» կազմում։ 2024 թվականի նոյեմբերին հայտարարվել էր նրա հետ պայմանագրի խզման մասին: