Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մարտական ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» հետ (2:2):
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեից բացեց տանտերերի հարձակվող Բետոն։ Հյուրերից պատասխանեցին Ալեքսիս Մակ Ալիստերը և Մոհամեդ Սալահը՝ համապատասխանաբար 16-րդ և 73-րդ րոպեին։ Հանդիպման վերջնական հաշիվը 90+8-րդ րոպեին ձևակերպեց «Էվերթոնի» կիսապաշտպան Ջեյմս Տարկովսկին՝ 2:2:
Հանդիպման վերջում խաղի գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը երեք կարմիր քարտ ցույց տվեց. խաղադաշտից հեռացվեցին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը և կիսապաշտպան Կրտիս Ջոնսը, ինչպես նաև «Էվերթոնի» կիսապաշտպան Աբդուլայ Դուկուրեն։
Այս խաղից հետո «կարմիրները» վաստակած միավորների քանակը հասցրեցին 57-ի և շարունակում են ընթանալ առաջին հորիզոնականում։ «Էվերթոնը» 27 միավորով 15-րդն է։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․