Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում «Սեկթիկը» Գլազգոյում ընդունել էր «Բավարիային»։
Առաջին խաղակեսն ավարտվեց մյունխենցիների առավելությամբ․ 45-րդ րոպեին աչքի ընկավ Օլիսեն։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Քեյնը կրկնապատկում է իր թիմի առավելությունը։
81-րդ րոպեին Մաեդան կրճատում է հաշիվը։
Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2-1 հաշվով՝ հօգուտ մյունխենցիների։ Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։
Հիշեցնենք, որ լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցումային փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։