Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հայտնվել է որակազրկման վտանգի տակ։
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ արտագնա խաղի (1:1) 12-րդ րոպեին անգլիացին վիրավորել է եզրային մրցավարին՝ գնդակը մրցակցին հանձնելու համար։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը , միջադեպը ներկայացվել է մրցավարների տեխնիկական կոմիտեին (CTA), որը կարող է որոշել Բելինգհեմի հնարավոր պատիժը։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Ջուդը հանդիպման ժամանակ վեճի է բռնվում մրցավարների հետ։ Սեպտեմբերին «Էսպանյոլի» դեմ խաղի ժամանակ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը մրցավարին անվանել էր «կեղտի կտոր»։ Այնուհետեւ անգլիացուն հաջողվել է խուսափել պատժից։
Jude Bellingham shouted at the referee: “FUCK YOU, MAN! FUCK YOU OFF!”
Unfortunately, the referee doesn’t speak English.
— Judedine Bellindane (@BeIIinghamShow) February 8, 2025
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։