27-ամյա հենակետային կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը և 30-ամյա ձախ պաշտպան Վասպուրակ Մինասյանը կարիերան կշարունակեն «Գանձասարում»: Այս մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հայրապետյանը Երևանի «Փյունիկի» սան է։ Իր կարիերայի ընթացքում Հայրապետյանը հանդես է եկել նաև «Ալաշկերտի», «Նոայի», «Սյունիքի», «Կայրաթի» և «Ակժայիկի» կազմերում։ Վահագն Հայրապետյանը նաև հանդես է եկել Հայաստանի մինչև 17, 19 տարեկանների և երիտասարդական հավաքականների կազմերում։ Նրա վերջին ակումբը եղել է Երևանի «Ալաշկերտը»: Հայրապետյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է:
Մինասյանը ևս Երևանի «Փյունիկի սան է։ Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Փյունիկի»,« Գանձասարի, «Ալաշկերտի, «Վանի և «Նոայի կազմերում։ Մինասյանը հանդես է եկել նաև Հայաստանի մինչև 17, մինչև 19 տարեկանների և երիտասարդական հավաքականների կազմերում։
Վասպուրակը Հայաստանի եռակիակի չեմպիոն է, քառակի գավաթակիր և սուպերգավաթակիր:
Երկու ֆուտբոլիստների վերջին ակումբը եղել է Երևանի «Ալաշկերտը»։