«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիասթափված է Մադրիդի «Ռեալի» քամբեքից (2:3).
«Նախկինում դա արդեն եղել է բազմիցս։ Եթե ինչ-որ բան շատ անգամ է պատահում, դա միայն այն պատճառով է, որ լուծում չեմ գտնում։
«Ռեալն» այս մրցաշրջանում ավելի լավն է. վերջին րոպեներին մեր ձեռքերում լավ արդյունք ունեինք, բայց բաց թողեցինք։
Մենք հաղթում էինք 11 մետրանոցով, բայց խաղը բավականին հավասար էր, և Մադրիդը «Էթիհադում» ավելի շատ հնարավորություններ ուներ, քան երբևէ: Երբ մենք սկսեցինք պահեր ունենալ, երբ սկսեցինք շատ ավելի լավ գործել, մրցակիցը շրջեց խաղը։
Մեզ համար էմոցիոնալ առումով դժվար է, մեզ բարդ հանդիպումներ են սպասվում: Մենք կգնանք Մադրիդ, կաշխատենք կոմբինացիոն հանդես գալ և կփորձենք ավելի առաջ գնալ»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչին Marca-ն։