Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից (3-2).
«Իհարկե, ես հանգիստ և գոհ եմ։ Երկու հանդիպումներից առաջինում լավ հանդես եկանք, չնչին առավելություն ստացանք, իսկ հիմա առջևում պատասխան հանդիպումն է։
Հանդիպումը լավ անցավ։ Ամեն առումով կատարյալ հանդիպում էր. մենք լավ էինք պաշտպանվում, բոլորը քրտնաջան աշխատեցին, հարձակման գծում արդյունավետ էինք, շատ պահեր ստեղծեցինք։ Մենք չհանձնվեցինք։
Հաղթանակն արժանի էր. մենք շատ վտանգավոր գրոհեցինք, մեր քառյակը շատ արդյունավետ գործեց։ Մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ, շանսերը եղան մեր վարպետության շնորհիվ: Ուզում եմ ընդգծել, որ մենք լավ պաշտպանվեցինք»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչին Marca-ն։