Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար մադրիդցիները փլեյ-օֆֆի առաջին հանդիպմանն արտագնա հաղթանակ տարան (3-2):
Վինիսիուսը արժանացել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
Բրազիլացին անցկացրեց ամբողջ հանդիպումը և գոլային փոխանցում կատարեց Ջուդ Բելինգհեմին, ով ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփեց «Ռեալի» հաղթական գոլը։