Այսօր ՉԼ-ի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում հանդիպեցին ֆրանսիական երկու ակումբները՝ «Բրեստը» և ՊՍԺ-ն։
Հանդիպումն ավարտվեց փարիզյան ակումբի վստահ հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Դուբլ ձևակերպեց Դեմբելեն, ևս մեկ գոլ խփեց Վիտինյան (11 մ)։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։
Հիշեցնենք, որ լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցումային փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։