«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Յուվենտուսը» հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի վերադարձով Ա Սերիա:
Հիշեցնենք, որ 2023 թվականին մակունիանցիները դանիացու տրանսֆերը գնել էին «Ատալանտայից» 74 միլիոն եվրոյով։ Այժմ ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 40 մլն ֆունտի դիմաց։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։