«Ֆեյենորդը» Չեմպիոնների լիգայի հանդիպումից երկու օր առաջ որոշել է փոխել մարզչին։ Ռոտերդամերցիները հայտարարել են, որ փոխադարձ համաձայնությամբ բաժանվում են Բրայան Պրիսկեից, ով նշանակվել էր անցյալ ամառ։
Համագործակցության ավարտի պատճառները եղել են «ոչ կայուն արդյունքները և թիմային աշխատանքի բացակայությունը»:
Փետրվարի 8-ին թիմը Նիդեռլանդների առաջնությունում հաղթեց «Սպարտային» (3-0)՝ ընդհատելով երեք պարտությունների շարքը (ներառյալ «Այաքսից» և ՊՍՎ-ից): Թիմը զբաղեցնում է աղյուսակի 5-րդ տեղը։
Փետրվարի 12-ին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ֆեյենորդը» կհյուրընկալվի «Միլանին»: