Լոնդոնիի «Չելսին» համաձայնության է եկել ղազախական «Կայրաթի» երիտասարդ հարձակվող Դաստան Սատպաևի տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբն ինքը պաշտոնապես հաստատել է, որ 16-ամյա Դաստան Սատպաևը կարիերան կշարունակի «Չելսիում»։ Նա պաշտոնապես կմիանա անգլիական ակումբին 2026 թվականի ամռանը, երբ կդառնա 18 տարեկան։ Մինչ այդ Դաստանը հանդես կգա «Կայրաթում»:
«Շնորհավորում ենք Դաստանին կարիերայում նման արժեքավոր քայլ կատարելու կապակցությամբ: Մենք հպարտ ենք նրա ձեռքբերումներով և վստահ ենք, որ նրան նոր բարձունքներ են սպասում ապագայում»,- նշված է ակումբի տարածած հայտարարությունում։
Ի դեպ, 15 տարեկանում Սատպաևը դարձավ «Կայրաթի» պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը նշել է նորամուտը հիմնական թիմի կազմում։